Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենաներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենաների տերերին, դեռևս պարզ չէ։