Search
Close this search box.

Ի՞նչ է տեղի ունեցել. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքհայնում է ՌԴ ՊՆ-ն:

🔺Բացի այդ, Խարկովի մարզում որսացել են ուկրաինական Smerch MLRS երկու հրթիռ։

🔺Օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռները խոցել են երեք հրամանատարական կետեր, Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման 13 տարածք, զինամթերքի չորս պահեստ։

🔺Ավիացիան խոցել է երեք հրամանատարական կետ, Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 26 տարածք, ոչնչացվել է զինամթերքի պահեստ։

🔺Հրթիռային ուժերը և հրետանին խոցել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 583 տարածք, 41 հրամանատարական կետ, 76 հրետանային և ականանետային ստորաբաժանումներ։

🔺Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 174 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 977 անօդաչու թռչող սարք, 317 հակաօդային պաշտպանության համակարգ, 3198 տանկ, 1622 դաշտային հրետանի և ականանետ, 3077 միավոր հատուկ ռազմական մեքենա։