Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանը վախեցած է և դիմել է դատարան

Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը դատարան է դիմել՝ իր երկրպագու Դևիդ Ռեսենդիզից պաշտպանվելու համար։ Այս մասին գրում է TMZ պարբերականը։
Քիմը դատավորին խնդրում է իրենից և իր ընտանիքից 100 յարդ հեռավորության վրա պահել Ռեսենդիզին, քանի որ մտահոգված է իր և իր երեխաների անվտանգության ու կյանքի համար:

Հեռուստաաստղը պնդում է, որ երկրպագուին հաջողվել է ձեռք բերել իր տան հասցեն, որով նա արդեն ավելի քան 80 նամակ է ուղարկել իրեն, ընդ որում, բոլորում սպառնալիքներ կան իր երեխաների հասցեին: Նա նաև սպառնացել է պայթեցնել իր գրասենյակը։
«Ռեսենդիզը նամակներում գրել է հորինված անձնական հարաբերությունների մասին և սեքսուալ բնույթի անհանգստացվող ակնարկներ արել»,- գրում է պարբերականը՝ հղում անելով Քիմին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը 4 երեխա ունի` Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Վերջին երկու երեխաներին ծննդաբերել էփոխնակ մայրը։ Բոլոր երեխաների հայրը Քանյե Ուեսթն է, որից աստղն ամուսնալուծվել է 2022 թվականին։ Այժմ նա հանդիպում է հումորիստ և դերասան Փիթ Դևիդսոնի հետ։