Search
Close this search box.

Ո՞վ է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին. Աշոտ Մինասյան

Այսօրվա իրավիճակը, ինչ կատարվում է Հայաստանում յուրաքանչյուր հայ մարդու համար ողբերգական վիճակ է: Այս մասին այսօր` մայիսի 21-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Այսօրվա իշխանությունը` ենիչերների ոհմակը, որոնք կարողացել են գալ իշխանության, ասպարեզ են բերել մարդկանց, որոնք փորձում են նսեմացնել բոլորին, ովքեր ունակ են պաշտպանել իրենց երկիրը: Ո՞վ է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին, Արայիկ Մուրադյանը իմ զինակից ընկերն է, նա երկու պատերազմ անցել է իր որդիների հետ, մեկ պատերազմ` իր եղբոր եւ այսօր այստեղ գտնվելով հանդերձ պայքարում է իր ազգի փրկության համար: Ո՞վ է այն ստախոս ոստիկանը, որ սուտ ցուցմունք է տվել խաչատուրովի ընտանիքի հանդեպ եւ այդ շինծու հաղորդման պատճառով կալանավորված է Իգոր Խաչատուրովը»,-ասաց նա:

Աշոտ Մինասյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներ, բարեկամներ եւ հորդորեց գալ հրապարակ: