Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել՝ ինչպես են «Ազովստալ»-ից վերջին ուկրաինացի զինվորները հանձնվում ռուսներին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են «Ազով» ազգայնական գումարտակի վերջին զինյալները և Ուկրաինայի ԶՈւ զինվորականները դուրս գալիս «Ազովստալի» թունելներից։ Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ հանձնվել է 2439 մարդ։

Գործարանի տարածքն ամբողջությամբ գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։