Search
Close this search box.

Ռազմական ոստիկանությունը տնից բերման է ենթարկել Մխիթար Գալեյանի հորը

Բերման են ենթարկել ամուսնուս՝ Գարիկ Գալեյանին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստցիկ Գալեյանը։

«Առավոտյան այցելեցին ռազմական ոստիկանության ծառայողները և տնից բերման ենթարկեցին ամուսնուս, թե ինչու, պատճառը հայտնի չէ»,- ասել է տիկին Գալեյանը։

Հիշեցնենք, որ 2020ժ–ի սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվել է 20-ամյա Մխիթար Գալեյանը։ Ծնողները պահանջում են պատժել պատերազմի մեղավորներին։