Search
Close this search box.

Ռոզա Լինի գրառումը` «Եվրոտեսիլ»-ից հետո

Երեկ` մայիսի 14-ին, Թուրինում կայացավ «Եվրատեսիլ 2022»-ը, որի հաղթողը դարձավ Ուկրաինան, որը ներկայացնում էր Kalush Orchestra-ն Stefania երգով: Հայաստանը մրցույթում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, եւ, անդրադառնալով իր եվրատեսիլյան ճամփորդությանը, Instagram-ում գրել է. «Այսպիսով, մեր Snap-ի փոքրիկ պատմությունն ավարտվեց. ես շատ ուրախ եմ այս հիասքանչ հնարավորության ու փորձի համար: Արտիստի համար լավագույն պահն այն է, երբ հանդիսատեսն իրեն ձայնակցում է երգի ընթացքում: Snap-ը կատարելիս ես ամեն անգամ զգացել եմ այդ պահը, ինչի համար սրտանց շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ:

Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել:

Շնորհակալ եմ այն աջակցության համար, որն ստացել եմ այս ամիսների ընթացքում, դուք խենթ եք: Հիմա ժամանակն է, որ թերթեմ այս էջն ու առաջ շարժվեմ, այս անգամ` ոչ միայնակ, այլ ձեզ հետ»:

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչին մասնակցում էր 25 պետություն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունը, երրորդը` Իսպանիան: Ռոզա Լինին հաջողվել էր 4-ամյա դադարից հետո Հայաստանին կրկին հասցնել եզրափակիչ փուլ: