Search
Close this search box.

Իշխանությունները քաղաքականացրեցին զինված ուժերի ռազմական կառուցվածքը. Սեյրան Օհանյան

Ներկայիս իշխանություններն այնպես կադրային փոփոխություններ իրականացրեցին, որ զինված ուժերի ռազմական կառույցը քաղաքականացվեց՝ ճնշումների միջոցով իրենց ենթարկելու նպատակով։ Այս մասին մայիսի 14-ին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ կազմակերպչական փոփոխություններ են իրականացվել, որոնք ազդել են զինված ուժերի զարգացման եւ վերազինման ծրագրերի իրականացման վրա, հարված է հասցվել բանակում կարգապահությանը։

Նա վստահ է, որ այս ամենը, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունների անհեռատես գործողությունները, սխալ որոշումների հանգեցրեցին:

«Հայկական զինված ուժերի զարգացման համար անհրաժեշտ է բարեփոխումների հայեցակարգ մշակել, որը գոյություն չունի։ Շատ կարեւոր է բարձրացնել մարտական ոգին դաստիարակչական աշխատանքով։ ԶՈւ-ն ի վիճակի է կատարել հակառակորդի գործողություններին հակազդելու առաջադրանքները, անհրաժեշտ է միայն պետության աջակցությունը: Վերջապես, անհրաժեշտ է վերազինման եւ ժամանակակից ռազմական տեխնիկայի ձեռք բերման ծրագիր իրականացնել։ Այս ամենը կարելի է 4-5 տարում արագ կյանքի կոչել»,- հավելեց նախկին նախարարը։