Search
Close this search box.

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում են 5165 շարժումից:

«Քիչ առաջ դատարանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Այսօր` 17:30-ին, Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը և Մենուա Սողոմոնյանը կներկայացնեն մանրամասները, կմեկնաբանեն դատարանի որոշումը»,-ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան ոստիկանները տարել են Արաբկիրի բաժանմունք։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։