Search
Close this search box.

3 տարի առաջ հայրն էլ թույն խմեց և մահացավ. մանրամասներ 12-ամյա աղջնակի ինքնասպանության փորձից

Արարատի մարզի Դիտակ համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել, ինչպես ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնում է համայնքապետ՝ Սուրեն Սրապոյանը, 12-ամյա աղջիկը գյուղատնտեսական թույն խմելով, փորձել է ինքնասպանություն գործել:

«Ամբողջ գյուղում «շուխուռ էր» ընկել, թե այդ աղջիկը թույն է խմել, որ մահանա, սակայն, ինչպես հետո պարզ դարձավ, նա դպրոցից, երբ տուն է վերադարձել շրթունքներին գյուղատնտեսական թույն է քսել ու իր դասընկերներին ասել՝ իբր թույն է խմել: Չգիտեմ՝ ինչ գովազդ է ցանկացել անել այդ աղջիկը, ու այդպես ամբողջ գյուղում «շուխուռ է» ընկել, թե իբր թույն է խմել»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ շատ ճարպիկ աղջիկ է:

Դիտարկմանը՝ մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, թե դպրոցում ինչ-որ խնդիր ունենալուց հետո է նման քայլի դիմել անչափահաս աղջիկը, Սուրեն Սրապոյանն ասաց. «Դպրոցում ոչ մի խնդիր չի եղել, ես գյուղապետարանում էի հենց այդ օրը, տեսա այդ աղջկան, դասերից հետո շատ բարձր տրամադրությամբ խաղում էր իր դասընկերների հետ, որից հետո էլ այդ դեպքը տեղի ունեցավ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ աղջնակի մայրը, կատարվածը ամբողջապես այլ կերպ է նկարագրում և զարմանում է, թե ինչու են գյուղում նման «սխալ» խոսակցություններ շրջանառվում.

«Երեկոյան դասղեկը զանգահարել է 12-ամյա ծնողին՝ իմանալու երեխան ինչ վիճակում է, ծնողն էլ ասել է՝ այդ ով ա հայտարարել, թե աղջիկս թույն է խմել, ինքը ցոգոլ է կերել և դրանից է թունավորվել»,- պատմեց նա:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում