Search
Close this search box.

Փաշինյանի նոր նշանակումը. Վանաձոր համայնքը նոր ղեկավարի պաշտոնակատար ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Որոշման մեջ ասվում է. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`

Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերից մինչև 2021թ. դեկտեմբեր ամիսները Արկադի Փելեշյանը ընտրվել և զբաղեցրել է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: