Search
Close this search box.

Վլադիմիր Կարապետյանի դուստրը պաշտոն ստացավ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը՝ Տաթևիկ Կարապետյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է համապատասխան հրամանագրում:

Ըստ տեղեկությունների՝ քանի որ նախագահի ապարատում չկա մամուլի խոսնակի հաստիք, ուստի նրան նշանակել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական, բայց կատարելու է խոսնակի պարտականությունները։