Search
Close this search box.

ՌԴ ՊՆ -ն հաղորդագրություն է տարածել Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

«Ռուս խաղաղապահ ստորաբաժանումները Լաչինի միջանցքով դեպի հարավ ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի յոթ շարասյուն։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա. տարածք, հայտնաբերվել է 2 պայթյունավտանգ առարկա:

«Պարեկություն է արվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է տեղեկագրում: