Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեբեդից դուրս բերված 2-ամյա աղջնակն ապաքինվել է, բայց բժշկական կենտրոնից դեռ դուրս չեն գրում․ ուր կգնա փոքրիկը

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

Պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:

«Մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: