Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Ախթալա-Շամլուղ ճանապարհին. «ԳԱԶ 69»-ը գլորվել է ձորակը, 33-ամյա վարորդը տեղում մահացել է

Լոռու մարզում, մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդ Ա. Խաչիկյանը վթարի հետևանքով տեղում մահացել է։