Search
Close this search box.

Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի

Այսօր՝ մայիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:

Ոստիկանները հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը: