Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը ոչնչացրել է ուկրաինական 93 օբյեկտ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի երեք պահեստ։

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Գիշերվա ընթացքում օպերատիվ մարտավարական և բանակային ավիացիան խոցել է 93 թիրախ, այդ թվում՝ երկու հրամանատարական կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 69 տարածք, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերի երեք զինամթերքի պահեստներ»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ գիշերը հակաօդային պաշտպանության միջոցով ոչնչացվել է ուկրաինական ինը անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Bayraktar TB-2: