Search
Close this search box.

ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է Պուտինի ծրագրերը

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ավրիլ Հեյնսը խոսել է Ուկրաինայում պատերազմի հեռանկարների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անելիքների մասին՝ հիմնվելով ԱՄՆ հետախուզական գործակալությունների ստացած տեղեկատվության վրա, հայտնում է BBC-ն։ Հիմնական եզրահանգումները հետեւյալն են.

. Պուտինը միջուկային զենք կօգտագործի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը բախվի էկզիստենցիալ սպառնալիքի
. Պուտինը «հավանաբար» ռազմական դրություն կմտցնի Ռուսաստանում՝ պատերազմական ջանքերն ուժեղացնելու համար
. Պուտինը ծրագրում է երկար պատերազմ՝ հույսը դնելով այն բանի վրա, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կկորցնեն իրենց վճռականությունը
. Պուտինը պատրաստ է պատերազմը Դոնբասից տեղափոխել Մերձդնեստր