Search
Close this search box.

Ծուխ մետրոյի գնացքներից մեկում․ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը

Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։
Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։
Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։