Search
Close this search box.

Գյումրիում սադրողներից մեկը կրկին իջևանցի Թաթուլն է

yerkir.am-ը գրում է.

«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցների առջև ճանապարհ փակողներից շատերի դեմքերը շատ արագ պատռվեցին: Դիմակազրկվածներից մեկն էլ Գյումրիի հետ որևէ կապ չունեցող, Իջևանի բնակիչ, մոլի նիկոլապաշտ Թաթուլ Ասիլյանն էր՝ Միկի մականվամբ, ով վաղ առավոտյան հայտնվել էր Գյումրիի արվարձանում և տեսաուղերձի միջոցով կոչ էր անում միանալ իրեն ու, իր ձևակերպմամբ, «թույլ չտալ, որպեսզի «լաո»-ները մուտք գործեն Գյումրի»:

Ներկայացվող լուսանկարների կոլաժից պարզվում է, որ այսօր Գյումրիում լրագրողներին իբրև նախկին ոստիկան ներկայացած, իսկ գյումրեցու կողմից «պուտանկա» ու «փռչոտ» անվանված Թաթուլ Ասիլյանը, իբրև շարքային սադրիչ, երևում է գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման որևէ միջոցառում: Այսպես՝ լուսանկարներից մեկում նա Երևանի Ֆրանսիայի հրապարակին հարակից հատվածում է՝ «Դիմադրություն» շարժման հավաքատեղիի մոտ, մյուսում՝ Սևանում է ճիշտ այն պահին, երբ շարժման մասնակիցները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Ի դեպ, նույն օրը ՀՅԴ Սևանի Կոմիտեի ներկայացուցիչ Արման Հայրապետյանը ֆիքսել էր Թաթուլ Ասիլյանի սադրիչ պահվածքը՝ նշելով. «Սրանք Սևանի ոստիկանների հետ են, նրանց հետ հավասար քաշքշում են մեզ, հարվածում են, և այդ ամենը ոստիկանների լուռ հայացքի ներքո, տարածե՛ք»:

Իր էջում տեղադրված տեսանյութերից պարզվում է, որ Փաշինյանի իշխանությունը փրկելու անհույս փորձեր կատարող սույն շարքային սադրիչը մայիսի 7-ին եղել է նաև Վանաձորում՝ խանգարելու համար «Դիմադրություն» շարժման ավտոերթն ու հանրահավաքը: Ականատեսները վկայում են, սույն թափառականը եղել է նաև Վարդենիսում՝ այն օրը, երբ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին:

Ինչպես նշեցինք՝ Փաշինյանի՝ Թաթուլ Ասիլյան կոչված անձնական գործածման սադրիչն այսօր էլ հատուկ առաքելությամբ ժամանել էր Գյումրի, որտեղ ևս, գործելով ինչպես «տեղական», այնպես էլ իր նման «ներմուծված» ՔՊ-ական սադրիչների հետ կողք-կողքի, տպավորություն ստեղծեց, թե, իբր, «ժողովուրդը դեմ է «Դիմադրություն» շարժմանը»:

Բերված լուսանկարներում նաև երևում է, որ բազմակի գործածվող սույն սադրիչը հարաբերություններ ունի ՔՊ-ական ողջ վերնախավի հետ. օրինակ, նա ջերմ լուսանկարներ ունի Խաչատուր Սուքիասյանի, Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Գնել Սարգսյանի, «հեղափոխության պահապաններ» կոչվող հանցագործ խմբավորման ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանի և այլոց հետ:

Վերջում հավելենք, որ, ըստ Իջևանում տարածված տեղեկությունների, օրվա իշխանության մոտ որպես սադրիչ աշխատող Թաթուլ Ասիլյանը բարձր է գնահատվել Փաշինյանի կողմից, խունտային մատուցած ծառայությունների դիմաց նա շուտով բարձր պաշտոնի է նշանակվելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և Իջևանից տեղափոխվելու է Երևան: