Search
Close this search box.

Հետախուզում է հայտարարվել Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով:

Կայքի տեղեկություններով՝ Շ. Բագրատյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է:

Հիշեցնենք՝ ի ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ:

Շ. Բագրատյանը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունից ազատ էր արձակվել: Նա կասկածվում է Վայոց Ձորի մարզի բնակիչ, գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Դատարանն էլ որոշում էր կայացրել, որ ձերբակալությունը իրավաչափ է և մերժել էր փաստաբանի միջնորդությունը, բայց ժամեր անց նույն քննիչի որոշմամբ պատգամավորի որդին ազատ է արձակվում: