Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանի մորը կենթարկե՞ն պատասխանատվության․ ստորագրահավաք է սկսվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մորը պատասխանատվության ենթարկելու համար Ֆրանսիայի հրապարակում ստորագրահավաք կանցկացվի: Այս մասին հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Նախատեսել ենք ստորագրահավաք, բոլոր այն քաղաքացիները ովքեր կմիանան հանցագործության մասին հաղորդմանը, այդ հաղորդումը նախապատրաստված է, խնդրում եմ միանալ, ստորագրել, որպեսզի մենք այն վաղը հանձնենք ոստիկանություն, որպեսզի պատշաճ հսկողություն իրականացվի այդ ենթադրյալ հանցագործության նկատմամբ պատասխանատվության ենթարկելու հայ ժողովրդին վիրավորող յուրաքանչյուր մեկին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Երեւանում ընդդիմության երթի ժամանակ Աբովյան փողոցի հարակից շենքերից մեկի պատշգամբից Ալեն Սիմոնյանի մայրիկը միջնամատ է ցուցադրել, ինչպես նաև թքել անցնող երթի մասնակիցների վրա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոր արարքը բնորոշել է որպես նյարդայնացած քայլ։