Search
Close this search box.

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած քաղաքացու առողջական վիճակի մասին

Սոթքի հանքավայրում այս պահին աշխատանքները դադարեցված ենք, աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցներ պարբերաբար հնչել են երեկ եւ այսօր ցերեկը»,- նշեց Գրիգորյանը։

Ռուզաննա Գրիգորյանի փոխանցմամբ՝ կրակոցների արդյունքում վիրավորածը քաղաքացին հանքավայրի 35-ամյա հորատողն է։

«Նա այս պահին վիրահատվում է ռազմական հոսպիտալում։ Բարեբախտաբար, միայն ձախ թեւն է վնասվել, ներքին օրգանները չեն վնասվել։ Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հակառակորդը 2 ժամից ավելի ինտենսիվորեն կրակում է Սոթքի հանքի ուղղությամբ: