Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում է, որտեղ հանրահավաքից հետո տեղի են ունենում քննարկումներ։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօրվա հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ «Դիմադրություն» շարժումը վաղը կանանց երթ կանի Երեւանում, ինչպես նաև հանրահավաք՝ Վանաձորում։

Վաղը նաև 18.00-20.00 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր, ինչից հետո տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի երթը։