Search
Close this search box.

Զելենսկին հանդես է եկել նոր հայտարարությամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վաղաժամ ավարտի նշաններ չկան, հաղորդում է Pravda.com.ua-ն։

«Այսօր լայնամասշտաբ պատերազմի 72-րդ օրն է, և մենք դեռ չենք տեսնում պատերազմի ավարտը, մենք չենք զգում և չենք տեսնում ռուսական կողմից այն ավարտելու նույնիսկ փոքր ցանկություն: Եվ մենք չենք տեսնում գոհացուցիչ լուծումներ այն մարտահրավերներին, որոնք Ռուսաստանը հրահրեց այս պատերազմով։

Փետրվարի 24-ից չի եղել մի օր, որ մենք չբանակցենք մեզ զենք տրամադրելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու և այլնի շուրջ։ Եվ չկար մի օր, երբ մենք չբանակցեինք Մարիուպոլի շրջափակման մեջ գտնվող մարդկանց անվտանգ ելքի և «կանաչ միջանցքի» շուրջ»,- ասել է նա։

Նախագահը բացատրել է, որ Ուկրաինան ձգտում է որքան հնարավոր է շուտ հաղթանակի հասնել պատերազմում, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և սկսել վերականգնել ոչնչացված գույքը, այդ թվում՝ Ռուսաստանում բռնագրավված միջոցներով։

Զելենսկին ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը գլոբալ հետեւանքներ կունենա շատ ոլորտներում։ Խոսքն առաջին հերթին հարյուր միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգության մարտահրավերների մասին է, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում։