Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուսական գերճշգրիտ հրթիռները Կրամատորսկում Ուկրաինայի ԶՈՒ-ի զինամթերքի մեծ պահեստ են ոչնչացրել

🔺Զապորոժիեի շրջանում ոչնչացվել է ուկրաինական զորքերի Տոչկա-Ու համալիրը։ Հարվածի է ենթարկվել Ուկրաինայի ԶՈՒ 10 հենակետ, կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացման շրջաններ։

🔺Ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 24 ռազմական օբյեկտի։ Հրթիռային զորքերը Նիկիֆորովկայի շրջանում ոչնչացրել են հակաօդային պաշտպանության С-300 համակարգը։

🔺Ռուսական ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական Սու-25 և ՄիԳ-29, ԼՊՌ-ում որսացել է չորս բալիստիկ «Տոչկա-Ու» հրթիռ։ Ոչնչացվել է ուկրաինական 13 ԱԹՍ.

🔺Հրետանային հարվածներ է հասցվել վեց հրամանատարական կետի, երեք զինամթերքի պահեստի, 187 հենակետի, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրերի, ուկրաինական 26 հրետանային մարտկոցի։

🔺Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 151 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 742 ԱԹՍ, 290 ՀՕՊ համակարգ, 2854 տանկ, 329 ՀԿՌՀ, 1338 դաշտային հրետանի և ականանետ, 2683 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։