Search
Close this search box.

Հայկական կողմը կտրականապես մերժել է Թուրքիային. ինչ է ուզում Թուրքիան Հայաստանից․ իշխանության ներկայացուցիչը մանրամասնում է

Թուրքիայից կարճաժամկետ հեռանկարում քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն չենք տեսնում, «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Թուրքական կողմը կոնկրետ քայլերի հետ կապված դրական ազդակ չի տվել»,- նշել է Աղաջանյանը։

Հարցադրմանը՝ ո՞րն է Թուրքիայի նպատակը, ժամանա՞կ ձգել՝ Աղաջանյանը պատասխանել է, որ Թուրքիային ձեռնտու է լինել այս խոսակցության մեջ։

Հարցին, թե ինչ էր նշանակում օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից հնչեցված հայտարարությունը սահմանների վերաճշգրտման վերաբերյալ՝ Աղաջանյանը պատասխանել է, որ նման ակնարկ եղել է նաև Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։

Էդուարդ Աղաջանյանը նշել է․ «Այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ-ի ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ։ Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»։