Search
Close this search box.

ՊՆ N զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումներ

Մարտական գործողությունների վարման ընթացքում հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 3-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային մարզումներ:

ՊՆ տեղեկացմամբ՝ առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ըստ ուղղությունների՝ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար:

Ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, ճշգրտվել գործողությունների հաջորդականությունը: