Search
Close this search box.

Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն. Իշխան Սաղաթելյան

Այսօր կայացած հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտնել է Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր, դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն: Լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն, որի մեջ ընդգրկվելու են մեր ժողովրդի պրոֆեսիոնալ, լավագույն զավակները, ովքեր կստանձնեն պատասխանատվություն և երկիրը դուրս կբերեն այս վիճակից»,- ասել է նա: