Search
Close this search box.

«Եղնիկներ» լեգենդար զորամասի նախկին զինծառայողները միացել են «Դիմադրություն» շարժմանը

«Հայ Մարդիկ» նախաձեռնության հայտարարություն։

Մենք՝ «Եղնիկներ» լեգենդար զորամասի նախկին զինծառայողներս (շուրջ 50 ) հայտարարում ենք,որ մեր և մեր ընկերների արյամբ պահված Հայրենիքը սակարկման ենթակա չէ՛։

Գիտակցում ենք, որ հայրենիքի փրկության Ճանապարհը դժվար է և պատրաստ ենք քայլել այդ ճանապարհով։

Համազգային դիմադրությունը ամրացնելու, աշխարհի առջև հայ մարդուն որպես գործոն ի հայտ բերելու նպատակով միանում ենք դիմադրությանը՝ որպես «Հայ Մարդիկ»:

Կոչ ենք անում մեր բոլոր ծառայակից ընկերներին միանալ՝ հանուն գաղափարի:

Մայիսի 1-ին, ժամը 16։00-ին կլինենք Ֆրանսիայի հրապարակում։