Search
Close this search box.

Կորոնավիրուսը՝ Հայաստանում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 2629 թեստավորում: Առողջացել է 435 քաղաքացի: Մահվան դեպք չի գրանցել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 871 դեպք, որոնցից 411 485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1081 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 053 893 թեստավորում: