Search
Close this search box.

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը զոհվածների ծնողներին փողոցում «փնթիներ» է անվանել ու փախել․ նախկին պատգամավորը լուսանկար է հրապարակել

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․

«Մոտ մեկ կամ մեկուկես ժամ առաջ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում պատահաբար ականատես եղա հերթական զազրելի տեսարանին, երբ ակնհայտ սադրիչ մեկը զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանեց ու բառացիորեն «փախավ» թաքնվեց հարակից խանութում։

Ցավալի է, բայց տղերքը նաև էս տեսակի համար փաստորեն զոհվեցին։
Եթե մի գրամ ամոթ ունենան, փողոցում էլ ոչ ոքի աչքին չեն երևա։
Հանրային անողոք պարսավանքի է պետք ենթարկել անամոթ այս տեսակին, քանի որ խոսքի ու կարծիքի արտահայտման ազատությունը խառնել են սանձարձակության հետ։
Փաստորեն զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանող սադրիչն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր՝ Սերոբ Սարգսյան անունով»։
Պատգամավորը մեկնաբանությունների բաժնում նաև լուսանկար է հրապարակել: