Search
Close this search box.

«Օրենքով գողեր» են ձերբակալվել

Վրաստանում մի քանի մարդ է ձերբակալվել՝ «գողական աշխարհին» մասնակցության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալներից մեկը՝ Կ.Թ.-ն, կրիմինալ հեղինակություններ Օ.Ս.-ի եւ Վ.Գ.-ի օգնությամբ փորձել է լուծել գույքային վեճն իր ծանոթի հետ: Խոսքը հողամասի մասին էր:

Միջնորդները Կ.Թ.-ին կապել էին արտերկրում գտնվող վրացի օրենքով գողեր «Կուրշա» մականունով Մ.Մ.-ին եւ «Գլեխովիչ» մականունով Զ.Մ.-ի։ Նրանց մասնակցությամբ Թուրքիայում «գողական հանդիպում էր» կազմակերպվել։ Այդ ժամանակ որոշվել էր, որ վիճաբանության առարկա հանդիսացող հողամասը պետք է վաճառվի, իսկ հասույթն ամբողջությամբ փոխանցվի օրենքով գողերին, որոնք էլ կորոշեն գումարը բաժանելու հարցը։

Նյութերին կցված են օպերատիվ կադրերի կադրեր, որտեղ ֆիքսված են Վրաստանում գործով ամբաստանյալների հանդիպումները, ինչպես նաեւ նրանց հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։