Search
Close this search box.

Այսօր ավարտում ենք մեր պայքարի պայմանական երկրորդ փուլը. Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի ավարտի մասին՝ նշելով, որ մայիսի 1-ին սկսվում է վճռական փուլը։

«Բոլոր այն ուժերը, որ սկսեցին ապակենտրոն պայքարը, միավորվելու են ու սկսեն համատեղ պայքար, ավելի լայն ճակատով, ավելի արդյունավետ ու արագ»,- հայտարարել է Վանեցյանը եւ հիշեցրել, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30 կհավաքվեն Ազատության հրապարակում, ապա կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Վաղը Երևան կհասնեն նաև չորս տարբեր ուղղություններից դեպի Երևան ուղղություն վերցրած երթերի մասնակիցները։ Նա ընդգծել է, որ այս պայքարում չկան քաղաքական դրոշներ, քաղաքական խմբեր, կուսակցություններ, առաջնորդներ, սա ժողովրդի պայքար է, համազգային շարժում, որը կտա իր պտուղները։

Ամփոփելով պայքարի առաջին երկու փուլերը՝ Ա. Վանեցյանը նշել է, որ առաջին օրվանից սկսած, երբ ինքը ազդարարեց Ազատության հրապարակ տեղափոխվելու մասին, ամեն հաջորդ օրը շարժումն ավելի է զարգացել, նկատվել է աճող դինամիկա։ «Մենք տեսանք, որ մարդիկ արձագանքեցին, սկսեցին գալ »,-Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում հայտարարեց Արթուր Վանեցյանը։