Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ ենք զոհաբերել մեր մատաղ սերնդին, որ չասեն իրենց դավաճան, որ չասեն հողը տվել են. արցախցի զոհվածի հայր

Մի երկու սպա են ձերբակալել, դրանով ուզում են թոզ փչել մեր աչքերին, գլխավոր մեղավորներին թաքցնում են: Այս մասին կառավարության մոտ լրագրողներին ասաց Արցախից եկած 44-օրյա պատերազմում զոհվածի հայրը:

«Նայեք, ոնց է ասել վարչապետը, կարող էինք ունենալ այս նույնը, առանց այս տղաների կյանքը զոհելու, հիմա ինչ ենք ասելու, ինչո՞ւ ենք այս տղաների կայնքը զոհաբերել, եթե կարող էինք ունենալ, հարցս պատկան մարմիներին եմ ուղղում, ինչո՞ւ ենք զոհաբերել մեր մատաղ սերնդին, որ չասեն իրենց դավաճան, միայն նրա համար, որ չասեն հողը տվել ենք, այլ պարտությամբ ենք հանձնել: Ո՞վ է պատասխան տալու, մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվություն կրել է խայտառակ գործողությունների, խայտառակ արդյունքի համար, այդքան զոհերի համար: Ամեն տեղ մեր պահանջով դիմել ենք, բայց քանի որ բոլոր գործերն այստեղ են քննվում, այստեղ ենք դիմում, քանի որ Արցախում քննչական մարմինները այս գործընթացներով չի զբաղվում: Մի երկու սպա են ձերբակալել, դրանով ուզում են թոզ փչել մեր աչքերին, գլխավոր մեղավորներին թաքցնելով, ով է պատասխան տալու, սա ենք պահանջում մենք»,-ասաց Արցախից եկած զոհված զինծառայողի ծնողը:

Այնուհետեւ զոհվածների ծնողները իրենց զոհված զավակների նկարները պահած, «Նիկոլ, մարդասպան» գոռալով երթով կառավարությունից գնում են դատախազություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից, զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում Դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։