Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության ՌԴ ՊՆ ամփոփագիրը

▫️Գիշերվա ընթացքում բարձր ճշգրտության օդային արձակված հրթիռները խոցել են Ուկրաինայի 5 ռազմական թիրախներ. դրանց թվում են զինամթերքի և վառելիքի 4 պահեստ, ինչպես նաև ազգայնականների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման տարածքը։

▫️Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 9 տարածք։

▫️Հրթիռային զորքերը խոցել են Ուկրաինայի 4 ռազմական օբյեկտներ, իսկ հրետանային ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 389 թիրախ, այդ թվում՝ 35 հրամանատարական կետ, 33 հրետանային դիրք, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի 15 պահեստ։

▫️Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 18 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ 3 միավոր Bayraktar TB-2։

▫️ Ընդհանուր առմամբ՝ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 142 ինքնաթիռ, 112 ուղղաթիռ, 658 անօդաչու թռչող սարք, 2656 տանկ և այլ մարտական մեքենաներ։