Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղետ՝ Ադրբեջանում. Այրվում է Սումգայիթ քաղաքի արդյունաբերական կենտրոնը

Ադրբեջանի Հաջի Զեյնալաբդին Թաղիև գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկի տարածքում խոշոր հրդեհ է բռկվել, որը շարունակվում է արդեն չորս ժամ։

Չնայած պետական ​​հրշեջ ծառայության ներգրավվածությանը` հրդեհը դեռ չի հաջողվում մարել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` պայթյունների ձայներ են լսվում:

Սումգայիթում հրդեհի վայր է ժամանել Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ Քամալադին Հեյդարովը։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: