Search
Close this search box.

Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և խաղաղության պայմանագրի բանակցությունները։

Ռուսական կողմն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի` իրար ընդառաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով, հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով, հավելել է Զախարովան։

«Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել էին Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար։ Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու հարցում»,- ասել է Զախարովան։