Search
Close this search box.

Ուշագրավ. Ադրբեջանը հայտարարում է՝ Շուշին սկսում է վերածվել «տարածաշրջանի դիվանագիտական մայրաքաղաքի»

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել է, որ Շուշիում անցկացվելու է նոր միջազգային կոնֆերանս։ Թվիթերյան իր էջում Հաջիեւը գրել է, որ այժմ մեկնում են Շուշի «Աղդամ» օդանավով, որը վայրէջք է կատարելու Ֆիզուլիի օդանավակայանում, որից հետո մեկնելու են Շուշի, որպեսզի անցկացնեն «Հարավային Կովկասի զարրգացումն ու համագործակցությունը» խորագրով կոնֆերանս միջազգային վերլուծական կենտրոնների հետ՝ Shusha Majlis Discussion ֆորմատով։

Ուշագրավ է այն, որ Հաջիեւը շեշտել է, որ Ադրբեջանի համար Շուշին սկսում է վերածվել «տարածաշրջանի դիվանագիտական մայրաքաղաքի»։