Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարը զգուշացնում է «Ղարաբաղում միակողմանի քայլերի» մասին

«Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը Ղարաբաղում», ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։

Բաքվի ի՞նչ միակողմանի գործողությունների մասին է խոսում Բլինքենը։ Արդյոք նա նկատի ունի Փառուխ-Քարագլուխ շրջանում Բաքվի զինվորականների գործողությունները, ռուս խաղաղապահների աջակցությամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը այդ ժամանակ կոշտ հայտարարություն էր արել գազամատակարարման դադարեցման ու Փառուխում ագրեսիայի կապակցությամբ։

Հնարավոր է՝ Բլինքենը նկատի ունի Հայաստանին «խաղաղության պայմանագիր» հարկադրելու Մոսկվայի ու Բաքվի սեպարատ փորձերը ռազմական ագրեսիայի բացահայտ սպառնալիքներով։

Էնթոնի Բլինքենը «միակողմանի գործողությունների» մասին հայտարարել էր Կիև այցից հետո։ Նրա հետ Ուկրաինա այցելած Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Գերմանիայում ամերիկյան Ռամշտեյն բազայում 40 երկրների ներկայացուցիչների հետ համաձայնեցրեց կենտրոնի ստեղծումը, որը պետք է համակարգի զենքի մատակարարումներն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։

Ռամշտեյնի հանդիպումն արդեն անվանում են նոր «Թեհրան». 1943 թվականին դաշնակիցները Թեհրանում համաձայնության եկան ֆաշիստական ​​Գերմանիայի դեմ համատեղ գործողությունների շուրջ։ Հիմա խոսում են Ռուսաստանի դեմ համատեղ գործողությունների մասին։

Բայց խոսքը միայն Ռուսաստանի ու Պուտինի մասին չէ: Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմը պետք է պատասխանատվություն կրի երկրի հիմնական ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար, Washington Examiner-ում գրել է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Միջազգային հանրությունը պետք է կիրառի պատժամիջոցների ուժը, ինչպես դա արեց Ռուսաստանի դեմ, և կոշտ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Էրդողանը չհասնի այդ նպատակներին»:

Բլինքենն իր հերթին խոսել է միակողմանի քայլերի անթույլատրելիության մասին՝ «հատկապես Ադրբեջանի կողմից»։