Search
Close this search box.

71-ամյա հերոս Առուշանյանի մորը սպառնացած աղջիկները հայտնաբերվել են. նրանք 166 դպրոցից չեն

Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լիդա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

166 դպրոցից հետ զրույցում նշեցին, որ թեպետ դեպքը տեղի է ունեցել դպրոցի բակում, սակայն այդ աշակերտտները ոչ մի կապ չունեն այդ դպրոցի հետ