Search
Close this search box.

Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ». Թագուհի Թովմասյան

Անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնել։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:

Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․.․

Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու:

Հ. Գ. Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանն էր մահացողը: Բացառիկ հայրենասեր ու հոգատար կին: