Search
Close this search box.

Ով է Երեւանում վրաերթից մահացած հղի կինը

Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացած հղի կինը 29-ամյա Սոնա Մնացականյանն էր: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին:

Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր:

Ցավակցում ենք Սոնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:

Նշենք, որ Սոնան ծնվել ու մեծացել էր էր Արտաշատի՝ Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել Երևանում էր բնակվում: