Search
Close this search box.

Ինչ է ասել Ալիեւը

Հատկապես հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը լավ հնարավորություններ ունեն եռակողմ ձեւաչափով փոխգործակցության համար, եւ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Ալիեւը նշել է, որ Վրաստանը կիսում է այդ դիրքորոշումը եւ հույս է հայտնել, որ «Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։

Խոսելով Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ մեր երկրների ընդհանուր տեսակետների մասին՝ Իլհամ Ալիեւն ասել է, որ հատկապես հետկոնֆլիկտային շրջանում Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը լավ հնարավորություններ ունեն եռակողմ ձեւաչափով փոխգործակցության համար, եւ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան:

Դարչիաշվիլին փոխանցել է Ալիեւին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ողջույնները եւ Վրաստան այցելելու հրավերը։