Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսական բանակը Զապորոժիեում «Կալիբր» հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական զինված ուժերին ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մատակարարված զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով անգարները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում բարձր ճշգրտության ծովային հեռահարության «Կալիբր» հրթիռները ոչնչացրել են անգարներ օտարերկրյա զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակով, որոնք մատակարարվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ուկրաինական զորքերի համար», — ասել է Կոնաշենկովը:

Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը հարվածել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտի։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է 607 անօդաչու թռչող սարք, 2596 տանկ և զրահամեքենա, ինչպես նաև 296 բազմակի հրթիռային կայան։