Search
Close this search box.

Պետության նկատմամբ անարգանքն արդեն պաշտոնական բնույթ է կրում

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պետության նկատմամբ անարգանքն արդեն պաշտոնական բնույթ է կրում:
Այսօր ՀՀ նախագահը հանդիպել է ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի հետ: Հանդիպումից հետո Հ.Հ.-ն ասել է, որ ՀՀ նախագահի հետ «համագործակցության հնարավոր ուղիների» վերաբերյալ մտքեր են փոխանակվել: Այլ խոսքով, ԵՊՀ-ն ցանկանում է «համագործակցել» ՀՀ նախագահի հետ:

Իսկ ի՞նչ էր անում ԵՊՀ-ն մինչ այդ: ՀՀ-ից դու՞րս էր: Լուկաշենկո Ալեքսանդրի՞, թե՞ Ալիև Իլհամի հետ էր «համագործակցում»: Ի վերջո, ի՞նչ է նշանակում «համագործակցել» ՀՀ ղեկավարի հետ: Վերջինս հո Սորոսի Լարիսան չէ, որ «համագործակցես»: Ինչ-որ տեղ կհասկանայի, եթե, օրինակ՝ Հ.Հ.-ն ձեռնարկատիրությամբ զբաղվեր, կարկանդակների արտադրամաս ունենար և նախագահականի բուֆետ կարկանդակներ առաքեր: Մեծ հաշվով, դա կարելի էր «համագործակցություն» կոչել:

Մի պահ պատկերացրեք, որ Սորբոնի համալսարանի նախագահ Ժան Շամբազը, Օքսֆորդի համալսարանի ռեկտոր Քրիս Պատտենը, Հարվարդի համալսարանի ռեկտոր Լոուրենս Բեքոուն, Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին կամ Բաումանի անվան համալսարանի ռեկտոր Անատոլի Ալեքսանդրովը հայտարարեն, որ ցանկանում են «համագործակցել» Մակրոնի, Ջոնսոնի, Բայդենի և Պուտինի հետ: Նրանք երբեք այդպիսի բան չեն հայտարարի, քանզի հասկանում են երկրի ղեկավարի և Սորոսի Լարիսայի միջև գոյություն ունեցող տարբերությունը:

Ինչևէ: Եթե ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ-ն չունի կարկանդակների արտադրամաս, իսկ նախագահականի բուֆետը՝ կարկանդակների կարիք, ապա առկա է պետության նկատմամբ պաշտոնական բնույթի անարգանք: