Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան «Պրադո» ջիպն է հարվածել հղի կնոջը, գմփուն եկավ. վթարի ականատես

Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարը տեղի է ունեցել 18:30-ի հատվածում, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան «Պրադո» ջիպն է հարվածել կնոջը եւ դեպքի վայրից հեռացել, առանց օգնություն ցուցաբերելու: Այս մասին 168.am-ին պատմել է դեպքի ականատես Դանիել Դանիելյանը:

«18:30-ի սահմանում գործից տուն էի գնում, մի հատ գմփուն եկավ: Նիկոլ Փաշինյանի անձնակազմի «Պրադո» ջիպը, գայիշնիկի ավտոն, տեսա մի հատ գմփուն եկավ, ես ասի` ավտոավարիա եղավ, տեսա հղի ջահել աղջիկ էր, ես եմ իրերը հավաքել: Ես ականատես եմ, հազար տեղ կարող եմ ասել, ես վախենալու բան չունեմ»,-ասաց նա:

168.am-ի տեղեկություններով հղի կինը 19 տարեկան է եղել, նա մահացել է, պտղին եւս չեն կարողացել փրկել:

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. 168.am