Search
Close this search box.

Զինծառայողների ծնողները Կառավարության շենքի մոտով եկան ՀՀ գլխավոր դատախազություն

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Կառավարության շենքի մոտով քայլերթով շարժվում են դեպի Դատախազություն:

Ծնողներն իրենց ակցիան մեկնարկել են Շառլ Ազնավուրի հրապարակից:

Զոհված զինվորների ծնողները վրդովված են խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից՝ որ կարող էին պատերազմն ավելի վաղ դադարեցնել և կլիներ նույն արդյունքը՝ առանց զոհերի: Դատախազությունից պահանջում են պատժել Փաշինյանին՝ իր այդ հայտարարության համար։