Search
Close this search box.

«Զոհվելուց օր առաջ իմ որդին զանգեց ու ասաց՝ տոտալ դավաճանություն է տեղի ունենում». Կարին Տոնոյան

«Զոհվելուց ընդամենը մեկ օր առաջ իմ որդին՝ Մենուան, զանգեց և ասաց՝ տոտալ դավաճանություն է տեղի ունենում։ Մեզ գալիս համոզում են, որ՝ մի՛ կռվեք, հողերը հանձնված են․․․»,- այս մասին քիչ առաջ Ազնավուրի հրապարակում հայտարարեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Ես չգիտեմ՝ որ քաղաքական ուժն է նման կերպ վարվել, բայց ժամանակները կանցնեն, և մենք կհասկանանք։ Մենք գիտենք միայն մի բան՝ տեղի է ունեցել սոսկալի, աշխարհում չտեսնված մի դավաճանություն, ավելի շատ կասեմ՝ ինքնավադաճանություն, որի արդյունքում տուժել ենք մենք, բայց այսօր մեզանից որևէ մեկն անգամ տուժող կողմ հայտարարված չի»,- նկատեց նա։