Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ մոր կողմից գետը նետած 2-ամյա աղջնակի առողջական վիճակից

Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում: Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց,ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Դեբեդ գետը 2 տարեկան աղջիկ երեխա է ընկել: Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ երեխայի մայրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել և նշել, որ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերն ինքն է 3-4 մետր բարձրությունից գցել գետը: